«Վուլվերհեմփթոն»-ի թիրախում «Միլան»-ի ֆուտբոլիստն է

09 Սեպտեմբերի 2019 23:05
«Վուլվերհեմփթոն»-ի թիրախում «Միլան»-ի ֆուտբոլիստն է

«Վուլվերհեմփթոն»-ը նախկինի պես հետաքրքրված է «Միլան»-ի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: 

Անգլիական ակումբը ցանկանում է իվուարցի ֆուտբոլիստին հրավիրել ձմռանը: 

«Գայլեր»-ը արդեն այս ամռանը փորձել են պայմանագիր կնքել 22-ամյա խաղացողի հետ, սակայն չեն կարողացել տրանսֆերի գնի հարցում համաձայնության գալ «Միլան»-ի հետ: 

Կեսյեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մոնակո»-ն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: