Սարին հույս ունի, որ Ռոնալդուն մեկ մրցաշրջանի ընթացքում ավելի քան 40 գոլ կխփի

09 Սեպտեմբերի 2019 21:58
Սարին հույս ունի, որ Ռոնալդուն մեկ մրցաշրջանի ընթացքում ավելի քան 40 գոլ կխփի

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կողմնորոշվել է, թե հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինչպիսի դեր կունենա թիմում: 

Tuttosport-ի հաղորդմամբ՝ 60-ամյա մասնագետը ցանկանում է, որպեսզի պորտուգալացի ֆուտբոլիստը խաղա ձախ եզրում և գրոհների եզրափակման ժամանակ տեղափոխվի կենտրոն: 

Սարին հույս ունի, որ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը մեկ մրցաշրջանում ավելի քան 40 գոլ կխփի: 

Նշվում է, որ իտալացի մասնագետն այդ մասին ասել է Ռոնալդուին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: