Հուսով եմ՝ Հռոմը կդառնա Մխիթարյանի տունը. Տոտտի

08 Սեպտեմբերի 2019 12:10
Հուսով եմ՝ Հռոմը կդառնա Մխիթարյանի տունը. Տոտտի

«Ռոմա»-ի լեգենդար նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը: 

«Դա լավ է: Նա կարող է որակներ ավելացնել: 

Վերջին երկու տարում նա միշտ չէ, որ խաղում էր, բայց ես հուսով եմ, որ Հռոմը կդառնա նրա տունը: 

Երկրպագուները երևի կգնահատեն նրան, քանի որ նա տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ է և միշտ ցանկանում է ապացուցել դա», - իտալացու խոսքերն է փոխանցում Sky Sports Italia-ն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: