Daily Mail. «Յուվենթուս»-ը մտադիր է շարունակել ազատ գործակալների «որսը». ԱՊԼ-ի 5 ֆուտբոլիստ՝ «ծեր սինյորա»-ի թիրախում

07 Սեպտեմբերի 2019 21:29
Daily Mail. «Յուվենթուս»-ը մտադիր է շարունակել ազատ գործակալների «որսը». ԱՊԼ-ի 5 ֆուտբոլիստ՝ «ծեր սինյորա»-ի թիրախում

«Յուվենթուս»-ը մտադիր է ամրապնդել կազմը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, թուրինցիները հայացքն ուղղել են դեպի ԱՊԼ-ն: «Ծեր սինյորա»-ի թիրախում են գտնվում «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներ Քրիստիան Էրիկսենը, Տոբե Ալդերվեյրելդը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողներ Դավիդ դե Խեան, Էրիկ Բային ու Նեմանյա Մատիչը:

Հատկանշական է այն, որ վերընշված 5 ֆուտբոլիստները, եթե չերկարաձգեն պայմանագրի ժամկետն իրենց ակւոմբների հետ, ամռանը կդառնան ազատ գործակալ:

Հիշեցնենք, որ թուրինյան գրանդը, չդավաճանելով իր ռազմավարությանն, այդ պայմաններում արդեն պայմանագիր է կնքել Ադրիեն Ռաբիոյի ու Աարոն Ռեմսիի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: