Պաշտոնական. Անտե Ռեբիչը համալրեց «Միլան»-ի կազմը

02 Սեպտեմբերի 2019 23:01
Պաշտոնական. Անտե Ռեբիչը համալրեց «Միլան»-ի կազմը

«Այնտրախտ»-ի երիտասարդ հարձակվող Անտե Ռեբիչը կարիերան կշարունակի «Միլան»-ում: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիներ»-ի կազմում կխաղա առաջիկա երկու մրցաշրջանը վարձակալական հիմունքներով: Բացի այդ իտալական կողմն իրավունք կունենա 35 մլն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

Նախորդ մրցաշրջանում խորվաթը Բունդեսլիգայում դարձել էր 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: