Ջանլուկա դի Մարցիո. Մխիթարյանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

02 Սեպտեմբերի 2019 10:06
Ջանլուկա դի Մարցիո. Մխիթարյանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

Հայաստանի հավաքականի ու «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել «Ռոմա»-ում:

Ինչպես հաղորդում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը, հռոմեական ակումբը համաձայնեցրել է հայազգի կիսապաշտպանի՝ վարձակալական հիմունքներով տեղափոխությունը:

«Գայլեր»-ը հետագայում իրավունք կունենան գնել 30-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանում Մխիթարյանը 3 հանդիպման է մասնակցել, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: