Ռեբիչը մոտ է «Միլան» տեղափոխությանը

01 Սեպտեմբերի 2019 23:48
Ռեբիչը մոտ է «Միլան» տեղափոխությանը

«Այնտրախտ»-ի երիտասարդ հարձակվող Անտե Ռեբիչը մոտ է կարիերան «Միլան»-ում շարունակելուն: Այս մասն հաղորդում է Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիներ»-ը մեկ մրցաշրջանով կվարձակալեն ֆուտբոլիստին և իրավունք կունենան ժամկետի ավարտից հետո 25-30 մլն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ իտալական գրանդը տևական ժամանակ բանակցում էր «Ատլետիկո»-ի հարձակվող Անխել Կորեայի տեղափոխության վերաբերյալ, սակայն գործաքրն այդպես էլ չիրականացավ:

Նախորդ մրցաշրջանում Ռեբիչը դարձել էր 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: