Իկարդին տեղ չի գտել «Ինտեր»-ի՝ ՉԼ-ի համար նախատեսված հայտացուցակում

29 Օգոստոսի 2019 21:19
Իկարդին տեղ չի գտել «Ինտեր»-ի՝ ՉԼ-ի համար նախատեսված հայտացուցակում

«Ինտեր»-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության համար նախատեսված թիմի հայտացուցակը:

«Ներաձուրիներ»-ի հարձակվող Մաուրո Իկարդին, ով տևական ժամանակ է, ինչ տարաձայնություններ ունի ակումբի հետ չի գտել կազմում:

Ավելի վաղ, արգենտինացին տեղ էր գտել թիմի Ա Սերիայի համար նախատեսված հայտացուցակում:

Corriere Dello Sport-ի փոխանցմամբ՝ միլանցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նման քայլի է գնացել, որպեսզի խուասփեն իրավական խնդիրներից: Նշվում է, որ Իկարդին մրցաշրջանի ընթացքում 10%-ից ավելի խաղի չի մասնակցի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: