«Ինտեր»-ը հայտարարեց «Ֆիորենտինա»-ի պաշտպանի տեղափոխության մասին

29 Օգոստոսի 2019 13:26
«Ինտեր»-ը հայտարարեց «Ֆիորենտինա»-ի պաշտպանի տեղափոխության մասին

Իտալական «Ֆիորենտինա»-ի պաշտպան Կրիստիանո Բիրագին մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտեր»-ում: Այս մասին հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:

Բիրագին ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «Ինտեր»-ում, իսկ մրցաշրջանի ավարտին Անտոնիո Կոնտեի թիմը հնարավորություն կունենա ձեռք բերել Բիրագիի տրանսֆերային իրավունքները:

Բիրագին նախորդ մրցաշրջանում «Ֆիորենտինա»-ի կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: