Բակայոկոն կարող է վերադառնալ «Միլան»

28 Օգոստոսի 2019 19:43
Բակայոկոն կարող է վերադառնալ «Միլան»

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Տեմուե Բակայոկոն կարող է վերադառնալ իտալական «Միլան»: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

«Միլան»-ում Բակայոկոյին դիտարկում են որպեսի Ֆրանկ Կեսյեի փոխարինող, ով մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն:

Նշվում է, որ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը դեմ չէ, որ Բակայոկոն հեռանա թիմից: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել «Չելսի»-ի կազմում:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է եկել «Միլան»-ում և ակումբի կազմում մասնակցել է 42 հանդիպման:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: