Լուկակուն ցույց տվեց, թե ինչու էինք մենք այդքան ցանկանում պայմանագիր կնքել նրա հետ. Կոնտե

27 Օգոստոսի 2019 10:54
Լուկակուն ցույց տվեց, թե ինչու էինք մենք այդքան ցանկանում պայմանագիր կնքել նրա հետ. Կոնտե

«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի 1-ին տուրի «Լեչե»-ի նկատմամբ հաղթանակից (4:0) հետո խոսել է թիմի նորեկ Ռոմելու Լուկակուի մասին, ով դարձավ գոլի հեղինակ:    

«Եկեք չմոռանանք, որ Լուկակուի տրանսֆերի համար 65 միլիոն եվրոն կվճարվի 5 տարվա ընթացքում: 
 
Այնպես որ, երբ մարդիկ խոսում են շատ մեծ գումարի մասին, որը ծախսվել է այս տրանսֆերի մասին, ապա ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: 
 
Այսօր Լուկակուն ցույց տվեց, թե ինչու ենք մենք այդքան ջանում պայմանագիր կնքել նրա հետ», - իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: