Ա Սերիա. «Ինտեր»-ը մրցաշրջանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով (տեսանյութ)

27 Օգոստոսի 2019 00:44
Ա Սերիա. «Ինտեր»-ը մրցաշրջանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով (տեսանյութ)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում «Ինտեր»-ը տանը 4:0 հաշվով ջախջախեց «Լեչե»-ին:

«Ներաձուրիներ»-ի կազմում մեկական անգամ աչքի ընկան Մարսելո Բրոզովիչը, Ստեֆանո Սենսին, Ռոմելու Լուկակուն և Անտոնիո Կանդրևան:

Հարկ է նշել, որ 77-րդ րոպեին հյուրերի կազմում կարմիր քարտի արժանացավ Դիեգո Ֆարիասը:

Այսպիսով, Անտոնիո Կոնտեի սաները վաստակած 3 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

«Ինտեր» - «Լեչե»՝ 4:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: