Հավաքականում հանդես չեմ գա այն ժամանակ, երբ իմ կարիքն այլևս չզգան. Ռոնալդու

23 Օգոստոսի 2019 10:15
Հավաքականում հանդես չեմ գա այն ժամանակ, երբ իմ կարիքն այլևս չզգան. Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուս»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն հայտնել է, թե որ դեպքում այլևս հանդես չի գա Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում:

«Մինչև այն պահը, երբ կունենամ անհրաժեշտ ուժ և մոտիվացիա, կշարունակեմ օգնել Պորտուգալիայի հավաքականին: Հավաքականից կհեռանամ միայն այն ժամանակ, երբ իմ կարիքն այլևս չզգան:

Չեմ բացառում, որ կմասնակցեմ 2022թ. Աշխարհի առաջնությանը», - AS-ի հաղորդմամբ՝ ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2003 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: