Հայտնի է, թե ով է փոխերինելու Սարիին «Պարմա»-ի և «Նապոլի»-ի հետ հանդիպումներում

21 Օգոստոսի 2019 20:00
Հայտնի է, թե ով է փոխերինելու Սարիին «Պարմա»-ի և «Նապոլի»-ի հետ հանդիպումներում

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին բաց կթողնի Ա Սերիայի մեկնարկային տուրերը թոքաբորբի պատճառով:

Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, իտալացի մասնագետը ներկա չի լինի «Պարմա»-ի ու «Նապոլի»-ի հետ հանդիպումներին:

Նրան կփոխարինի Ջովանի Մարտուսկյելոն, ով մարզել է «Էմպոլի»-ն, ու 2017 թվականին նրա գլխավորությամբ թիմը դուրս է թռել Բ Սերիա:

Մարտուսկյելոն Սարիին օգնել է նույն «Էմպոլի»-ում ու «Նապոլի»-ում:

Օգոստոսի 24-ին Ա Սերիայի մեկնարկային տուրում «Յուվենթուս»-ը արտագնա հանդիպում կանցկացնի «Պարմա»-ի հետ: Նույն ամսի 31-ին էլ տանը կընդունի նեապոլիտանական ակումբին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: