Սարիի մոտ թոքաբորբ է ախտորոշվել

19 Օգոստոսի 2019 22:49
Սարիի մոտ թոքաբորբ է ախտորոշվել

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, տեղեկացնում է «ծեր սինյորա»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, այսօր 60-ամյա մասնագետը չի կարողացել ղեկավարել թիմի հերթական մարզումը: Նա արտահերթ բուժզննում է անցել, որի արդյունքում էլ ախտորոշվել է հիվանդությունը:

Նշվում է, որ իտալացի մարզչի մոտ առgողջական խնդիրները զգացնել են տվել դեռ մինչմրցաշրջանային փուլի ժամանակ:

Հիշեցնենք, որ Սարին թուրինյան ակումբի ղեկը ստանձնել է այս ամառ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: