Լուկակուն իր ավելորդ քաշի մասին շշուկների պատասխանը տվել է մեկ լուսանկարով

18 Օգոստոսի 2019 19:31
Լուկակուն իր ավելորդ քաշի մասին շշուկների պատասխանը տվել է մեկ լուսանկարով

«Ինտեր»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել` ցանկանալով վերջ տալ այն խոսակցություններին, որ ինքը միլանյան ակումբ է տեղափոխվել ավելորդ քաշով:

«Վատ չէ գիրուկի համար»,- մեկնաբանել է բելգիացին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ներաձուրիներ»-ի նորեկը ներկա պահին կշռում է 104կգ, ինչը դժգոհություններ է առաջացրել մարզչական շտաբի շրջանում՜

Օգոստոսի 26-ին Ա Սերիայի շրջանակում «Ինտեր»-ը կմրցի «Լեչե»-ի հետ:

(instagram.com/romelulukaku/)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: