Calcio Mercato. «Միլան»-ի թիրախում «Տոտենհեմ»-ի պաշտպանն է

16 Օգոստոսի 2019 20:24
Calcio Mercato. «Միլան»-ի թիրախում «Տոտենհեմ»-ի պաշտպանն է

«Տոտենհեմ»-ի պաշտպան Սերժ Օրյեն կարիերան կարող է շարունակել «Միլան»-ում, տեղեկացնում է Calcio Mercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, «ռոսոներիներ»-ի ակտիվորեն հետաքրքրված են 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, ում դիտարկում են որպես Անտոնիո Կոնտիին փոխարինող:

Վերջինն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Վերդեր»-ում:

Հիշեցնենք, որ միլանյան գրանդը Սերիա Ա-ի նախորդ խաղարկությունում զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը, սակայն հանդես չի գա Եվրոպա լիգայում՝ ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու պատճառով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: