Sky Sports. «Լիվերպուլ»-ի խաղացողը տեղափոխվում է «Ռոմա»

15 Օգոստոսի 2019 21:31
Sky Sports. «Լիվերպուլ»-ի խաղացողը տեղափոխվում է «Ռոմա»

«Լիվերպուլ»-ի պաշտպան Դեյան Լովրենը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական գրանդը համաձայնության է եկել մերսիսայդցիների հետ խաղացողի վարձակալության հարցում: Նշվում է, որ վարձակալական ժամկետի ավարտից հետո «գայլեր»-ը հնարավորություն կունենան 25 մլն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

30-ամյա խաղացողը «Լիվերպուլ»-ում խաղում է 2014 թվականից սկսած: Ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: