«Ռոմա»-ն առաջարկով դիմել է «Չելսի»-ին

14 Օգոստոսի 2019 21:12
«Ռոմա»-ն առաջարկով դիմել է «Չելսի»-ին

«Ռոմա»-ն հետաքրքրված է «Չելսի»-ի երիտասարդ հարձակվող Միշի Բատշուայիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականներ»-ն առաջարկել են լոնդոնյան կողմին մեկ մրցաշրջանով վարձակալել ֆուտբոլիստին, ինչից հետո ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը:

Նշվում է, որ այս տրանսֆերը մեծամասամբ կախված Էդին Ջեկոյի՝ «Ինտեր» հավանական տեղափոխոությունից:

Հիշեցնենք, որ Բատշուային «Չելսի» էր տեղափոխվել 2016 թվականին 36 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: