Ջանլուկա դի Մարցիո. Բալոտելին անսպասելի ընտրություն է կատարել. իտալացին վերադառնում է Ա Սերիա

14 Օգոստոսի 2019 17:01
Ջանլուկա դի Մարցիո. Բալոտելին անսպասելի ընտրություն է կատարել. իտալացին վերադառնում է Ա Սերիա

Հարձակվող Մարիո Բալոտելին, ով ներկայում ազատ գործակալի կարգավիճակ ունի, վերադառնում է Իտալիա: Այս մասին հաղորդում է Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, վաղը 29-ամյա ռմբարկուն պայմանագիր կկնքի Ա Սերիայի նորեկ «Բրեշիա»-ի հետ:

Իտալացու հետ պայմանագիր կնքելուն հավակնում էր նաև «Ֆլամենգո»-ն, սակայն սկանդալային ֆուտբոլիստը գերադասել է հայրենիքում հանդես գալու տարբերակը՝ չնայած այն բանին, որ իտալական թիմն ավելի համեստ ֆինանսակայն պայմաններ է առաջարկել:

Հիշեցնենք, որ Բալոտելիի վերջին ակումբը «Մարսել»-ն էր: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: