Տեղափոխվելով Թուրին՝ Կրիշտիանուին ասացի, որ 7 համարի խաղաշապիկն եմ ուզում. Դանիլո

14 Օգոստոսի 2019 14:43
Տեղափոխվելով Թուրին՝ Կրիշտիանուին ասացի, որ 7 համարի խաղաշապիկն եմ ուզում. Դանիլո

«Յուվենթուս»-ի նորեկ Դանիլոն խոսել է «ծեր սինյորա»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Թուրին տեղափոխվելուց հետո կատակում էինք Կրիշտիանուի հետ, ու ասացի, որ յոթերորդ համարի մարզաշապիկն եմ ուզում, սակայն այն զբաղված է: Ռոնալդուն ժպիտով ողջունեց ինձ ու ասաց, որ մեծ ակումբ եմ տեղափոխվել: Այսպիսի աստղերի կողքին խաղալը լրացուցիչ մոտիվացիա է: «Յուվե»-ն մեծ ընտանիք է: Ի վերջո ընտրեցի 13 համարը: 13-ը նշանակում է թարմացում ու ձգտում՝ ինչ-որ նոր բանի»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ նախկինում 28-ամյա պաշտպանը «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի հետ հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: