Լուկակուն համեմատել է Անգլիայի ու Իտալիայի մարզումները

13 Օգոստոսի 2019 18:24
Լուկակուն համեմատել է Անգլիայի ու Իտալիայի մարզումները

«Ինտեր»-ի նորեկ Ռոմելու Լուկակուն կարծում է, որ Իտալիայում մարզումային պրոցեսն էավելի բարդ է, քան Անգլիայում:

«Ծանրագույն մարզումներ ենք ունենում: Անգլիայում նույնպես շատ էինք աշխատում, սակայն այստեղ դու ամբողջությամբ ուժասպառ ես լինում մարզման վերջում: Միլանը հիանալի քաղաք է, բայց այստեղ եկել եմ ոչ թե վայելքների, այլ նոր ակումբիս հետ վերելքներ նվաճելու համար»,- բելգիացու խոսքերը փոխանցում է Otro-ն:

Հիշեցնենք, որ Լուկակուն նախկինում պաշտպանում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գույներն ու այնտեղ 2 մրցաշրջան էր անցկացրել (2017/18, 2018/19):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: