Ռոնալդուն խոսել է իր և Մեսսիի տարբերության մասին

13 Օգոստոսի 2019 17:17
Ռոնալդուն խոսել է իր և Մեսսիի տարբերության մասին

Թուրինի «Յուվենթուս»-ի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: 

«Իմ և Մեսսիի տարբերությունը կայանում է նրանում, որ ակումբային ֆուտբոլում ես Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել եմ մի քանի թիմերի հետ, իսկ Մեսսին՝ միայն «Բարսելոնա»-ի»,- DAZN-ի հաղորդմամբ՝ ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի գավաթը 4 անգամ նվաճել է Մադրիդի «Ռեալ»-ում խաղալու տարիներին, 1 անգամ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղալու ժամանակ: Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայում «Բարսելոնա»-ի կազմում հաղթել է 4 անգամ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: