Իկարդին համաձայնեցրել է «Յուվենթուս»-ի հետ պայմանագիրը

13 Օգոստոսի 2019 10:29
Իկարդին համաձայնեցրել է «Յուվենթուս»-ի հետ պայմանագիրը

«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին համաձայնեցրել է «Յուվենթուս»-ի հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է հայտնի մարզական լրագրող Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը շուտով 5 տարվա պայմանագիր կկնքի թուրինցիների հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 8 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել արգենտինացի խաղացողից, սակայն միևնույն ժամանակ մտադիր չէ խաղաժամանակ տրամադրել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: