«Յուվենթուս»-ը նույնպես միացավ Էրիկսենի տրանսֆերի համար մղվող պայքարին

12 Օգոստոսի 2019 21:12
«Յուվենթուս»-ը նույնպես միացավ Էրիկսենի տրանսֆերի համար մղվող պայքարին

«Յուվենթուս»-ը սկսել է հետաքրքրվել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական գրանդը ցանկանում է դանիացուն թիմ հրավիրել 2020 թվականի ամռանը, երբ կավարտվի վերջինիս պայմանագրի ժամկետը:

«Ծեր սինյորա»-ն արդեն իսկ կապ է հաստատել խաղացողի հետ, որպեսզի քննարկի գործարքի մանրամասները:

Հիշեցնենք, որ Էրիկսենին իրենց կազմում ցանակնում են տեսնել նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: