42 մլն. եվրո. ՊՍՎ-ի հարձակվողը կտեղափոխվի «Նապոլի»

12 Օգոստոսի 2019 19:21
42 մլն. եվրո. ՊՍՎ-ի հարձակվողը կտեղափոխվի «Նապոլի»

Հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Իրվինա Լոսանոն մարզական կարիերան կշարունակի իտալական «Նապոլի»-ում:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Նապոլի»-ի ղեկավարությունը վերջնական համաձայնության է հասել ՊՍՎ-ի հետ մեքսիկացի հարձակվողի տեղափոխության հարցում: ՊՍՎ-ն Լոսանոյի տրանսֆերի դիմաց կստանա 42 միլիոն եվրո:

Նշվում է, որ 24-ամյա Լոսանոն օգոստոսի 13-ին կժամանի Իտալիա և բուժզննում կանցնի «Նապոլի»-ի կազմում, որից հետո ակումբները հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: