Անչելոտին հեռախոսազրույց է ունեցել Իկարդիի հետ

12 Օգոստոսի 2019 15:13
Անչելոտին հեռախոսազրույց է ունեցել Իկարդիի հետ

«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին  հեռախոսազրույցի ընթացքում «Ինտեր»-ի ռմբարկու Մաուրո Իկարդիին փորձել է համոզել տեղափոխվել Նեապոլ:

Ինչպես հաղորդում է Corriere Dello Sport-ը, գործարքը հավանական է համարվում, քանի որ արգենտինացին չի մտնում «ներաձուրիներ»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պլաններում:

Ավելի վաղ նշվում էր, որ «Յուվենթուս»-ն Իկարդիին տարեկան 8 մլն եվրո է առաջարկել:

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը 37 հանդիպում է անցկացրել միլանյան գրանդի կազմում՝ դառնալով 17 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակԼ


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: