Սովորաբար անհաջող եմ սկսում նոր մրցաշրջանը. Սարի

11 Օգոստոսի 2019 13:14
Սովորաբար անհաջող եմ սկսում նոր մրցաշրջանը. Սարի

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է նոր մրցաշրջանի մասին:

«Սովորաբար անհաջող եմ սկսում մրցաշրջանը: Միակ բացառությունը «Չելսի»-ն գլխավորելու ժամանակ եղավ: Սակայն Իտալիայում միշտ էլ ինձ համար բարդ է եղել առաջին մի քանի շաբաթը»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի առաջին տուրում թուրինցիները մրցելու են «Պարմա»-ի հետ: Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 24-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: