Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ

08 Օգոստոսի 2019 18:52
Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ

Միլանի «Ինտեր»-ը պաշտոնապես հայտարարեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր կնքելու մասին:

Գործարքի ֆինանսական մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Ավելի վաղ Լուկակուն բուժզննում էր անցնում իտալական ակումբի կազմում:

26-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես է եկել 2017-2019 թվականներին՝ մասնակցելով 66 հանդիպման:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: