Մանջուկիչը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

08 Օգոստոսի 2019 18:30
Մանջուկիչը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը որոշում է կայացրել չհեռանալ իր ներկայիս ակումբի կազմից, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է եղել խորվաթ հարձակվողի տեղափոխության դիմաց վճարել 15 միլիոն եվրո, սակայն Մանջուկիչը համաձայնության չի եկել «Յունայթեդ»-ի հետ աշխատավարձի հարցում:

Անգլիական ակումբում Մանջուկիչին դիտարկում էին որպես Ռոմելու Լուկակուի փոխարինող, ով այսօր պաշտոնապես կդառնա Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: