Թուրինի «Յուվենթուս»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
TuttoSport-ի հավաստմամբ՝ ակումբները գրեթե համաձայնություն են ձեռք բերել 33-ամյա հարձակվողի տեղափոխության հարցում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մանջուկիչի տրանսֆերի դիմաց կվճարի 15 միլիոն եվրո:
Նշենք, որ Մանջուկիչի գործող պայմանագրի ժամկետը «Յուվենթուս»-ի հետ նախատեսված է մինչ 2021 թվականի հունիսը:
Նախորդ մրցաշրջանում Մանջուկիչը «Յուվենթուս»-ի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ: