«Ինտեր»-ը այլընտրանք է գտել Լուկակուին

02 Օգոստոսի 2019 12:24
«Ինտեր»-ը այլընտրանք է գտել Լուկակուին

«Ինտեր»-ը սկսել է հետաքրքրվել «Ատալանտա»-ի հարձակվող Դուվան Սապատայի ծառայություններով: Այս մասին հաղորդում է FCInterNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ներաձուրիներ»-ը 28-ամյա խաղացողին դիտարկում են որպես այլընտրանք ՄՅՈւ-ի հարձակվող Ռոմելու Լուկակուին, ով մոտ է «Յուվենթուս» տեղափոխությանը:

«Ատալանտա»-ն իր հերթին պատրաստ է զիջել Սապատայի տրանսֆերը, բայց 60 մլն եվրոյից ոչ պակաս գումարի դիմաց:

Նախորդ մրցաշրջանում Սապատան Ա Սերիայի լավագույն ռմբարկուներից մեկն էր. անցկացրած 37 խաղում 23 գոլ էր խփել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: