Թուրինի «Յուվենթուս»-ի 33-ամյա հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ «Յուվենթուս»-ը Մանջուկիչի տրանսֆերը կարող է ներառել Դիբալա - Լուկակու տեղափոխության գործարքում, քանի որ «Ծեր Սինյորա»-ի ղեկավարությունը չի ցանկանում Լուկակուի դիմաց բացի Դիբալայի տրանսֆերից նաև հավելյալ գումար վճարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Մարիո Մանջուկիչն Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում «Յուվենթուս»-ի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: