Ցանկանում եմ ամեն բան անել, որ «Նապոլի»-ն առաջիկա մրցաշրջանում մի քանի տիտղոս նվաճի. Մանոլաս

23 Հուլիսի 2019 23:44
Ցանկանում եմ ամեն բան անել, որ «Նապոլի»-ն առաջիկա մրցաշրջանում մի քանի տիտղոս նվաճի. Մանոլաս

«Նապոլի»-ի նորեկ Կոստաս Մանոլասը հայտնել է, որ ամեն բան կանի, որպեսզի նեապոլիտանցիների հետ գալիք մրցաշրջանում տիտղոսներ նվաճի:

«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մենք պետք է օգտագործենք բոլոր ուժերը, որպեսզի հնարավորինս շատ խաղեր հաղթենք: Մենք ուժեղ թիմ ունենք և կարող ենք այդ անել:

Ես ցանկանում եմ ամեն բան անել, որ թիմն առաջիկա մրցաշրջանում մի քանի տիտղոս նվաճի»,- հույն խաղացողի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Մանոլասը «Նապոլի» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռոմա»-ից: Տրանսֆերը կազմել է 36 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: