Իտալիայի գավաթ. «Ինտեր» - «Բոլոնյա»՝ 3:2. տանտերերը լրացուցիչ ժամանակում պոկում են հաղթանակը (տեսանյութ)

18 Հունվարի 2017 02:33
Իտալիայի գավաթ. «Ինտեր» - «Բոլոնյա»՝ 3:2. տանտերերը լրացուցիչ ժամանակում պոկում են հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում Միլանի «Ինտերը»-ը «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում ընդունել էր «Բոլոնյա»-ին: Միլանյան ակումբը միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ պոկել հաղթանակը:

Հիմնական ժամանակում «Ինտեր»-ի խփած երկու գոլերին հյուրերը կարողացան համարժեք պատասխան տալ՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ: Իսկ այնտեղ Անտոնիո Կանդրևայի խփած գոլը օգնեց «Ինտեր»-ին հաղթանակ տանել 3:2 հաշվով և գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել

«Ինտեր» - «Բոլոնյա»՝ 3:2
1:0 Մուրիլյո (33'), 2:0 Պալասիո (39'), 1:2 Ջեմաիլի (43'), 2:2 Դոնսա (73'), 3:2 Կանդրևա (98')





Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: