Դե Լիգտը հաջողությամբ բուժզննում է անցել. շուտով պայմանագիր կկնքի «Յուվենթուս»-ի հետ

17 Հուլիսի 2019 21:27
Դե Լիգտը հաջողությամբ բուժզննում է անցել. շուտով պայմանագիր կկնքի «Յուվենթուս»-ի հետ

Հոլանդացի պաշտպան Մաթիաս դե Լիգտը, ով երեկ ժաման էր Թուրին հաջողությամբ բուժզննում է անցել: Այս մասին հաղորդում է «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքը:

Առաջիկա ժամերի ընթացքում երիտասարդ խաղացողը հնգամյա պայմանագիր կստորագրի «ծեր սինյորա»-ի հետ, տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով:

Այսպիսով, Դե Լիգտը կդառնա «Յուվենթուս»-ի ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուից հետո:

Հիշեցնենք, որ հոլանդացու տրանսֆերի դիմաց իտալական գրանդը «Այաքս»-ին վճարել էր 75 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: