Ինսինյեն Սարիին մեղադրել է դավաճանության մեջ

16 Հուլիսի 2019 13:49
Ինսինյեն Սարիին մեղադրել է դավաճանության մեջ

«Նապոլի»-ի հարձակվող Լորենցո Ինսինյեն խոսել է Մաուրիցիո Սարիի՝ «Յուվենթուս»-ի մարզչական ղեկը ստանձնելու մասին:

«Ինչպես նախկինում ասել էի, հիմա էլ կրկնում եմ, որ նեապոլիտանցիներիս համար Սարիի քայլը դավաճանություն էր: Այժմ պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա և փորձենք հաղթել նրան: Սկուդետոն մեր երազանքն է, և մենք փորձելու ենք նվաճել այն»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 60-ամյա մասնագետն այս ամռանն էր գլխավորել թուրինյան ակումբը, իսկ 2015-2018 թվականներին աշխատել էր «Նապոլի»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: