«Յուվենթուս»-ի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Թուրքիայում

12 Հուլիսի 2019 16:09
«Յուվենթուս»-ի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Թուրքիայում

«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ամենայն հավանականությամբ, կհեռանա Թուրինից:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, գերմանացու խաղով հետարքրված է «Ֆեներնահչե»-ն:

Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, քանի որ գալիք մրցաշրջանում կարող է քիչ խաղաժամանակ ստանալ՝ Ադրիեն Ռաբյոյի և Աարոն Ռեմսիի գալով:

Հիշեցնենք, որ ԱՍերիայի 2018/19 մրցաշրջանում Խեդիրան 10 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: