«Ինտեր»-ը կվարձակալի Բարելայի տրանսֆերը

12 Հուլիսի 2019 11:51
«Ինտեր»-ը կվարձակալի Բարելայի տրանսֆերը

«Կալյարի»-ի կիսապաշտպան Նիկոլո Բարելան մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն: 

Միլանյան ակումբը կվարձակալի 22-ամյա խաղացողի տրանսֆերը՝ այն գնելու անպայման պայմանով: 

Տրանսֆերի ընդհանուր արժեքը կկազմի 45 միլիոն եվրո, բայց կարող է հասնել մինչև 50-ի ի հաշիվ բոնուսների: 

Իտալացուն մնացել է բուժզննում անցնել և պայմանագիր կնքել իր նոր թիմի հետ: Գործարքի մասին պետք է հայտարարվի առաջիկա ժամերին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: