Ռոնալդուի՝ Մադեյրայում գտնվող թանգարանը զբոսաշրջիկների է հրավիրում (տեսանյութ)

11 Հուլիսի 2019 22:34
Ռոնալդուի՝ Մադեյրայում գտնվող թանգարանը զբոսաշրջիկների է հրավիրում (տեսանյութ)

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հայրենի Մադեյրայում անձնական թանգարան ունի:

Այնտեղ ներկայացված է պորտուգալացի ռմբարկուի մրցանակների հավաքածուն՝ ներառյալ «Ոսկե գնդակներ»-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա հարձակվողը «Ոսկե գնդակ»-ներից մեկը նվաճել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, մյուս 4-ը՝ «Ռեալ»-ում:

Թանգարանը զբոսաշրջիկների է հրավիրում անվանի ֆուտբոլիստի նվաճումներին տեղում ծանոթանալու համար:

Ազգերի գավաթի անդրանիկ խաղարկության եզրափակչում Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականին օգնեց հաղթել Հոլանդիային՝ նվաճելով գավաթը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: