Մեզ պետք չէ Իկարդին. «Նապոլի»-ի նախագահ

11 Հուլիսի 2019 19:51
Մեզ պետք չէ Իկարդին. «Նապոլի»-ի նախագահ

«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը մեկնաբանել է «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը գնելու վերաբերյալ շշուկները:

«Ոմանք ասում են, թե առաջիկայում պետք է հանդիպեմ Իկարդիի կնոջ հետ: Դա հիմարություն է: Վերջին անգամ նրան տեսել եմ 3 տարի առաջ և չեմ պատրաստվում կրկին հանդիպել նրան: Մեզ պետք չէ Իկարդին»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Radio Kiss Kiss-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի հարձակվողը մտադիր է հեռանալ միլանյան ակումբից:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: