«Լացիո»-ն ցանկանում է խոշոր գումար ստանալ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի դիմաց

11 Հուլիսի 2019 14:24
«Լացիո»-ն ցանկանում է խոշոր գումար ստանալ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է պայմանագիր կնքել «Լացիո»-ի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հետ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:  

Անգլիական ակումբը սերբ ֆուտբոլիստի տեղափոխության համար 72 միլիոն ֆունտ է առաջարկում: 
 
Սակայն հռոմեական ակումբի ղեկավարությունը մտադիր է 24-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց ոչ պակաս, քան 90 միլիոն ստանալ: 
 
Ինքը Միլինկովիչ Սավիչը կցանկանար տեղափոխվել Սուլշերի թիմ, սակայն պատրաստ է ևս մեկ մրցաշրջան խաղալ «Լացիո»-ի կազմում: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: