«Բավարիա»-ն դիտարկում է «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ պայմանագիր կնքելու տարբերակը: Այս մասին հայտնում է Bild-ը:
33-ամյա խաղացողին մյունխենյան ակումբը դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկուն այլընտրանք:
Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Մանջուկիչը 2012-14 թվականներին արդեն հանդես է եկել «Բավարիա»-ի կազմում: