«Յուվենթուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի ապագան շարունակում է մշուշոտ մնալ: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ի ղեկավարությունը ցանկանում է ամռանն ազատվել արգենտինացուց, սակայն դեռ մինչ օրս տրանսֆերի վերաբերյալ առաջարկ չի ստացել:
Իգուաինի պայմանագրի ժամկետը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ վերջինիս բարձր աշխատավարձը խնդիրներ է առաջացնում ակումբի համար:
«Յուվենթուս»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ով բազմիցս աշխատել է Իգուաինի հետ դեմ չէ, որ արգենտինացին մնա և գալիք մրցաշրջանում օգնի թիմին: