«Ռոմա»-ի նախկին ֆուտբոլիստ Դանիել դե Ռոսին կարող է շարունակել հանդես գալ Ա Սերիայում:
Sky Sport-ի տեղեկություններով՝ փորձառու կիսապաշտպանի հետ ցանկանում են պայմանագիր կնքել «Միլան»-ն ու «Ֆիորենտինա»-ն:
35-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև ՄԼՍ-ը ներկայացնող մի շարք թիմեր ու նաև արգենտինական «Բոկա Խունիորս»-ը:
Նշվում է, որ Դե Ռոսիի թեկնածությունը դիտարկվում է նաև Իտալիայի երիտասարդական հավաքականի մարզչի պաշտոնում: