«Ռոմա»-ն մերժել է «Յուվենթուս»-ին

25 Հունիսի 2019 17:16
«Ռոմա»-ն մերժել է «Յուվենթուս»-ին

«Ռոմա»-ն մերժել է «Յուվենթուս»-ի առաջարկը Նիկոլո Ձանոլոյի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը: 

«Ծեր սինյորա»-ն պատրաստ է հեռանկարային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել 35 միլիոն եվրոյի դիմաց: 

«Գայլեր»-ը մերժել են, քանի որ նման նման պայմանները անընդունելի են համարել: Հռոմեական ակումբը 19-ամյա խաղացողի տրանսֆերն ավելի թանկ է գնահատում: 

«Յուվենթուս»-ը դեռ դուրս չի եկել բանակցություններից և հնարավոր է իտալացու հետ պայմանագիր կնքելու ևս մեկ փորձ կկատարի: 

Ավարտված մրցաշրջանում Ձանոլոն մասնակցել է 36 խաղի, դարձել 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: