Ռոնալդուն ռեկորդային թեյավճար է թողել հունական հյուրանոցի աշխատակազմին

23 Հունիսի 2019 17:16
Ռոնալդուն ռեկորդային թեյավճար է թողել հունական հյուրանոցի աշխատակազմին

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընկերուհու և ավագ որդու հետ իր հանգիստն է վայելում Հունաստանում:

Պորտուգալացի ֆուտբոլիստը հանգրվանել է «Կոստա Նավարինո» հյուրանոցում: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, խաղացողն ապշեցրել է հյուրանոցի աշխատակազմին՝ 20.000 եվրո թեյավճար թողնելով:

Հաղորդվում է, որ Ռոնալդուն նախորդ տարի ևս հանգստացել էր այդ հյուրանոցում, որտեղ էլ հանդիպել էր «Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անյելիին և ավարտին հասցրել թուրինյան ակումբ տեղափոխության գործարքը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: