«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հեռախոսազրույց է ունեցել «Յուվենթուս»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, տեղեկացնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացին անձամբ է հայտնել իտալացի մասնագետին, որ ցանկանում է խաղալ թուրինյան ակումբում:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպինի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, որի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ակումբի ղեկավարությանը խնդրել է ամեն գնով հրավիրել 26-ամյա ֆուտբոլիստին:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Պոգբան նախնական պայմանագիր է համաձայնեցրել «արքայական» ակումբի հետ ու նա երջանիկ է, որ խաղալու է ֆրանսիացի մասնագետօ գլխավորությամբ: