Բալոտելին մոտ է Իտալիա վերադառնալուն

18 Հունիսի 2019 21:25
Բալոտելին մոտ է Իտալիա վերադառնալուն

«Մարսել»-ի փորձառու հարձակվող Մարիո Բալոտելին մոտ է Իտալիա վերադառնալուն: Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը:

28-ամյա ֆուտբոլիստը ներկա պահին բանակցություններ է վարում «Պարմա»-ի հետ: Իտալացի խաղացողը պատրաստ է վերադառնալ հայրենիք, սակայն ցանկանում է այնտեղ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ ստանալ:

Հարկ է նշել, որ Բալոտելիի պայմանագրի ժամկետը «Մարսել»-ի հետ ավարտվում է առաջիկա ամռանը, հետևաբար վերջինս ցանկացած ակումբ կարող է տեղափոխվել անվճար:

Բալոտելին ֆրանսիական թիմի կազմում հանդես է գալիս 2019 թվականի ձմռանից: Մինչ օրս այնտեղ մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 8 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: