«Յուվենթուս»-ն ու «Ռոմա»-ն կարող են տրանսֆերային փոխանակություն կատարել

15 Հունիսի 2019 19:05
«Յուվենթուս»-ն ու «Ռոմա»-ն կարող են տրանսֆերային փոխանակություն կատարել

Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենթուս»-ն ու «Ռոմա»-ն կարող են տրանսֆերային փոխանակություն կատարել:

La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ն ցանկանում է իր կազմում տեսնել հռոմեացիների պաշտպան Կոստաս Մանոլասին և պատրաստ է գործարքի մեջ ներառել իր հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը:

«Յուվենթուս»-ն այս կերպ մտադիր է փոխարինել Անդրեա Բարցալիին, ով այս տարի ավարտեց կարիերան, բացի այդ նաև ազատվել Իգուաինից, ով բարձր աշխատավարձ է ստանում:

Երկու խաղացողների տրանսֆերներն էլ ներկա պահին գնահատվում են 36 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: